Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հեռախոսահամարներին ստացված բողոքները և մամուլի հրապարակումներն առ այն, որ գործատուները վերջին օրերին աշխատողներին (որպես աշխատանքային հարաբերությունները շարունակելու պայման) ուղղորդում են հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է.



Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ (կայացած փաստ) քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝
• [email protected] էլեկտրոնային հասցեով,
• 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով,
• էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):
Բողոքներ ստանալու դեպքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընթացք կտա դրանց և կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչարարություն։
Սպառնալիքների վերաբերյալ ստացված դիմումները դուրս են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից. քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմիններին։
Նշենք որ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից (մասնավոր հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):
Հարգանքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
ԱԱՏՄ թեժ գիծ՝ 8107։