Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։