Լեռնային Ղարաբաղում` Ակնայում, 10 օր առաջ կորած ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել, նա մահացել է ականի պայթյունի հետևանքով։ Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Ինչպես հայտնել են շրջանի դատախազությունից, հունիսի 7-ին տեղեկություն է ստացվել Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովի (ծնված 1978 թ.) անհետացման մասին, իսկ հունիսի 16-ին շրջանում հայտնաբերվել է նրա մարմինը, փոխանցում է։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:
Նշվում է՝ Ակնայի շրջանի Սեյդլի գյուղի բնակիչ Խաթամխանովը Գուզանլի գյուղում գերեզմանաքարերի արտադրության արտադրամասում որպես վարորդ է աշխատել: Նրա աշխատանքային ուղևորություններից մեկի ընթացքում էլ նրա հետ կապը կորել է:
Դատախազության և ոստիկանության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ:
Հարուցվել է քրեական գործ: