Բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց․

«Ուղիղ 4 ժամ է մնացել մեր եզրափակիչ նախընտրական հավաքին, որը պիտի դառնա մեր ամենամասշտաբային իրադարձությունը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում և որը պետք է տեղի ունենա այսօր՝ 4 ժամ անց, ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում։

Ես հանդես կգամ ծրագրայի ելույթով, կխոսեմ մեր անելիքների մասին և ամենակարևորը այս օրվա իրադարձության սակայն պիտի դառնա ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը Հնարապետության հրապարակում և արձանագրումը քաղաքացիական կամքի մաիսանկանության ՀՀ-ում, որով մենք պիտի աներկբա և աներեր արձանագրենք, որ ՀՀ-ում ապագա կա, կա ապագա։

Եվ ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որը տեղի է ունենալու կիրակի օրը։ Մինչ այդ այսօր՝ 20։00-ին, երեկոյան 8-ին բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հույս ունեմ խոնարհումով հանդես գալ բոլորիդ առաջ այսօր 20։00-ին կայանալիք հանդիպման մասշտաբային հանրահավաքի բեմից, սպասում եմ բոլորիդ, առայժմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել