Սամվել Կարապետյանին հարցնելու եմ. Ռոբերտ Քոչարյան

«Մենք պետք է փորձենք մեր գործարար մարդկանց, ովքեր դրսում կայացել են բերել և ոչ թե խնդրել, որ իրենք Երևանում գործարաններ դնեն, այլ Երևանից դուրս և փորձել խրախուսել նրանց»,-այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Տաշիրում մի գործարան են գնացել, որի հիմքը սկզբից դրված էր և հագեցած էր գերժամանակակից տեխնիկայով:

«Սամվել Կարապետյանը դրել է իր հայրենիքում, մի ամսից կսկսի արդեն աշխատել, կաբելի գործարան է: Ես նույնիսկ տնօրենին հարց տվեցի՝ դա բիզնես պրոեկտ է, թե՞ հայրենասիրական պրոեկտ է, ասաց՝ հարցը ինձ մի տվեք, բայց ես Սամվել Կարապետյանին հարցնելու եմ: Ես համոզված եմ ինքն ինչ անում է բիզնես լոգիկան մեջը կա, բայց երբ բիզնեսն ու հայրենասիրությունը միացնում ես շատ ավելի լավ արդյունք ես ստանում»,-նշեց նա:

ՀՀ 2-րդ նախագահի խոսքով՝ ներդրումներն այսօր զրոյական են: Նա ասաց, որ 2 տարուց 1 մլրդ դոլարի չափ ներդրում են բերելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել