Էրդողանը հնարավոր է համարել Ադրբեջանում ստեղծել թուրքական ռազմաբազա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Շուշիում ստորագրված համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հնարավորության մասին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ադրբեջանում գտնվող թուրքական ռազմաբազայի թեման Շուշիի համաձայնագրի դրույթներից դուրս չէ: Այս հարցի հետագա զարգացումը հնարավոր է: Այժմ գլխավորը սահմանների անվտանգության ապահովումն է», – ասել է Էրդողանը։

Մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ գործելու են երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերը արդի պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել