Հունիսի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտական իրավիճակին մոտ պայմաններում կատարելագործվել են զինծառայողների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները»,- ասված է հայտարարության մեջ: