Ամենայն հայոց նախագահ, Ձեզ նվիրում եմ մանգաղ, որ հնձեք քաղաքական մոլախոտերին․ քաղաքացին՝ Քոչարյանին

Վարդենիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացի Լենդրուշ Ղարիբյանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին նվիրեց մանգաղ՝ ասելով, որ մուրճին հակառակ բերել է մանգաղ, որն ուզում է նվիրել Քոչարյանին։

«Հարգելի նախագահ, հարգելի ամենայն հայոց նախագահ, ես հիշում եմ՝ 20 և ավելի տարի առաջ էր՝ Ձեզ հետ հանդիպեցի, ասեցի՝ եթե կա առաջին տիկին կարգավիճակ, տվեք Ցվետանա Պասկալևաային, և դուք ծիծաղեցիք։

Ուրեմն ամսի 15-ին թուրքը՝ Ալիևը և Էրդողանը գտնվում էին Շուշիում, ինչը շատ ցավալի էր, դուք ինչպե՞ս եք գնահատում, ինչու՞ պետք է վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանը գտնվեր Սյունիքում և բարձրաձայներ, որ մուրճով բոլորի գլուխը ջարդելու է, պղնձամոլիբդենային հանքը փակելու է, աշխատողներին տրցակով կալանավորելու է։

Ես սրանում տեսնում եմ ինչ-որ նպատակ։ Եվ երկրորդ խնդրանքս, ուրեմն՝ մուրճն ու մանգաղը մենք տեսել ենք վաղուց։ Մուրճը գործիք է արհեստավորի, մանգաղը՝ գյուղ գործիք է՝ գյուղացիների համար։

Մի խնդրանք, ես մուրճին հակառակ բերել եմ մի մանգաղ, որն ուզում եմ նվիրել Ձեզ։ Այս մանգաղը բերել եմ նրա համար, որ վերականգնեք գյուղ նախարարությունը և այդ մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք»,- ասաց քաղաքացին։

Ի պատասխան նրա՝ Քոչարյանն ասաց․

«Ես սկզբից որ տեսա, վախեցա, ասի՝ կարո՞ղ է կաստրիացիայի գործիք է։ Բարեբախտաբար, ոչ։

Շատ ցավալի էր, որ նույն օրը Ալիևն ու Էրդողանը եղել են Շուշիում, իսկ մեր երկրի առաջին դեմքը ոչ միայն սպառնալիքներ էր հնչեցնում բոլորի հանդեպ, այլ նաև հայտնեց, որ Դաշնակցության դրոշը պիտի վառեն։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, երևի այդ 5 մլրդ-ը ամբողջությամբ չեն ստացել, երևի ինչ-որ բաներ դեռ ունեն անելու, հանձնելու։

Ձեզ շնորհակալություն, լավ քայլ էր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել