Պետությունը պետք է անպայման ունենա 18 տարին լրացած յուրաքանչյուր անձի սերմի բանկը. Կարին Տոնոյան

«Նոր իշխանությունը, որ պետ է գա, ուշադրության կենտրոնում պետք է պահի հայ ընտանիքը: 30 տարվա մեր մեծագույն սխալներից մեկը եղել է այն, որ մենք հայ ընտանիքներից պահանջել ենք զինվոր և հարկ, այլևս ոչնչով չենք հետաքրքրվել այդ ընտանիքից, չենք կառուցել այդ ընտանիքի ապագան»,-այս մասին ասել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տնոյանը:

Նա նշում է, որ Հայաստանում ընտանիքները պետք է հասկանան, որ իրենց հոգսերի մեծ մասը պետությունը վերցրել է իր վրա:

«Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող էինք մի բան անել, որը չգիտեմ ինչու չարեցինք, 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ, ով գնում է բանակ, պետությունը պետք է անպայման ունենա նրանց սերմի բանկը: Ես հիմա միայն մտածում եմ, այն 5000 զավակը, որ մենք տվեցինք, ինչ կարևոր բան կլիներ, որ մենք կարողանայինք նրանց ժառանգականությունը ապահովել: Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք անպայման պիտի լուծենք»,-ասաց «5165» շարժման առաջնորդը:

Ըստ Կարին Տոնոյանի՝ երկրի մեծագույն դժբախտություններից մեկն այն է, որ ժողովրդի մեջ այլևս հավատ չկա ոչ մի ուժի նկատմամբ, որովհետև տարիներ շարունակ ոչևէ ուժի հնարավորություն չի տրվել գործել ինքնուրույն և չդառնալ այս կամ այն գերհզոր կուսակցության արբանյակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել