Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է. Նաիրա Զոհրաբյան

7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի

Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ։

Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է ու բոլորն այսօր պետք է ներկա լինեն Նիկոլի հրաժեշտի հանրահավաքին։

Մարզերի դպրոցներում, ըստ մեզ փոխանցված ահազանգի, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին բերելու են իշխանությունից հեռացող էքսպոնատ Նիկոլին տեսնելու և նրա հանրահավաքին ներկա լինելու։

Իշխանությունից հեռացող Նիկոլին այսօր ընդամենը մեծ ու չաղ «կարտինկա» է պետք՝ բազմամարդ միտինգի վիզաժ։
Նիկոլը հրաշալի հասկանում է, որ մի քանի հարյուր մեքենաներով Սյունիքը նվաճելու իր ասպատակությունը տապալվեց և Նիկոլի համար ժողովուրդ աշխատող մասովկան չկարողացավ ապահովել պեյզաժի արժանահավատությունը։

Իսկ Նիկոլի արաբկիրյան ֆիասկոն, երբ հազիվ երկու հարյուր մասնակիցների մեծ մասը մաշկափոխ և հագուստափոխ ոստիկաններ էին, հաստատեց, որ մասովկա աշխատող fake ժողովուրդը և հակաէսթետիկ մի օլիգարխի մատակարարած հուզառատ տիկնայք ևս չփրկեցին պատկերը։

Իր երբեմնի ընտրազանգվածին վերանվաճելու վերջին «ժիմը» Նիկոլը փորձում է անել այսօր՝ Հանրապետության հրապարակը բռնի ուժով լցնելով վարչական ռեսուրսով և Նիկոլի գրպանի օլիգարխի փողերով սիրենայի ճիչեր արձակող կանանցով։

Նիկոլին այսօր բազմամարդ հանրահավաքին նոստալգիա է պետք ու նա դա փորձելու է ստանալ ցանկացած գնով։ Պարզապես, ամեն գնով այդ հանրահավաքին մարդկանց բերման ենթարկող պուճուրիկ չինովնիկները լավ կանեն չալարեն ու կարդան Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածը և հասկանան, որ իրենք անելու են քրեորեն պատժելի արարք ու հիմնավորապես նստելու են երեք տարի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել