«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեցվեց, թե իշխանությունը ցանկանում է «դեբոշներ» սարքել ընտրությունների օրը, ինչպե՞ս են դիմագրավելու դրան։
Ի պատասխան այս հարցի՝ Շարմազանովն ասաց․
«Գլուխը պատով կտա, թե «դեբոշներ» կսարքի։ Երևանը և Հայաստանը պոլիգոն չեն, որ այստեղ քաղաքացիական բախումներ կան, դրա համար եմ ասում, որ յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը։
Յուրաքանչյու հայ մարդ պետք է թույլ չտա, որ Երևանն ու Հայաստանը վերածվի պոլիգոնի, որ այս կապիտուլյանտ հողատուն, Ալիևի և Էրդողանի կամակատարը ինքը սուզվում է, իր հետ տանի նաև Հայաստանը։ Արդեն կիսով չափ տարել է։ Փաստացի, Արցախ պետություն այլև գոյություն չունի, փաստացի, Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն գոյություն չունի։
Պետք է ամեն ինչ անել, պետք է մեր քաղաքացիական դիրքորաշումը շատ կարծր, հստակ դրսևորել և թույլ չտալ, որ որևէ անօրինական դեպք, բախում Հայաստանի ներսում լինի։
Մի բան շատ հստակ գիտակցենք, որ Հայաստանի ներքին անկայունությունը, այս կործանարար վիճակը ձեռնտու է երեք հոգու՝ Էրդողան, Ալիև, Նիկոլ։
Չագուչներից է խոսում, մուրճից է խոսում։ Էդ մուճրով խոսո՞ղ ես, էդ հազար հոգով Սյունիք գնացո՞ղ ես, գնա Սև լիճն ազատագրի, գնա Սոթքը ազատագրի, գնա Շուռնուխից դրանց քշի։ Երեք տարվա մեջ և 44-օրյա պատերազմի ընթացքում մի թթու խոսք իրա ավագ եղբայր Ալիևին չի հանդգնել ասել։
Ի՞նչ դնենք մի մարդւո անուն, մի էակի անուն, որ աջուձախ սպառնում է այլ քաղաքական ընդդիմախոսներին, առավոտից իրիկուն ճղճղում է, բայց Շուշի Ալիև-Էրդողան հանդիպմանը մի թթու խոսք չի ասում։
Ի՞նչ անուն դնենք մեկին, որին գնդակի նման տշում են և պոլի շորի նման ոտքերը մաքրում են Ադրբեջանի ղեկավաները հրապարակային և թթու խոսք չի ասում։ Ի՞նչ անուն դնենք նրան, որ նոյեմբերի 9-ին ղազի նման ստորագրում է կապիտուլյացիան, բայց գերիների վերադարձի ժամկետ չի նշում։
Ի՞նչ անուն դնենք նրան, ով ադրբեջանցի հանցագործ ահաբեկիչներին միանգամից վերադարձնում է Ադրբեջանին, բայց մեր տղաների հարցը չի կարողանում լուծել»,- ասաց նա։։
Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր երկրորդ փուլին՝ նա ասաց, որ համոզված է, որ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ չունի իշխանություն Հայաստանում և ժողովրդի մեծամասնության վստահությունը
«Այն 60%-ը, որ իրենք ասում են, իրենք նույնիսկ դրա կեսը չունեն»,- նշեց նա։