Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորգարել, որի համաձայն Երևանի Խրիմյան Հայրիկի անվան համար 10 հիմնական դպրոցում աուդիտ կանցկացվի։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։
2. «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Դանիելյանին (խմբի ղեկավար) և առաջատար մասնագետ Լ. Մելիքսեթյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։