Վարչապետի օգնականը՝ անհետ կորածների թվի մասին

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր՝ հունիսի 17-ին, լրագորղների հետ ճապազրույցում ասաց, որ անհետ կորածների թիվն հազարից ավել եղել է նոյեմբեր ամսին:

«Հիմնադրամը հրապարակել էր այն թիվը, որոնց հիմնադրամից աջակցություն էր տրամադրվել ամսական 300 հազար դրամ, այն ժամանակահատվածի համար, երբ մեր զինծառայողներն անհետ կորած են եղել, դրա համար այդ թիվը մեծ է»,-նշեց նա:

Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ գտնվում է արձակուրդում, բայց ներկայացել է կառավարություն, քանի որ անհետ կորածների հարազատները հանդիպում են խնդրել վարչապետի հետ:

Նա նշեց, որ այս պահին կան 275 անհետ կորած:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հունիսի 16-ին հայտնել էր ․«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Ամողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի սրանք ամեն ինչ կողծում են։ Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։

Անհայտ կորածները թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել