Կատարվել է 3814 թեստավորում, մեկ մարդ մահացել է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել