Մեղրիի համայնքապետարանը հայտնում է․
«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ հունիսի 16-ին և 17-ին, ինչպես նաև հունիսի 22-ին, 23-ին 24-ին, 29-ին և 30-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:
Հունիսի 23-ի կրակային զորավարժություններն իրականացվելու են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:
Հունիսի 30-ին՝ գիշերը:
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»: