Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախկին տնօրենը՝ անհայտ կորած զինծառայողների թվի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված Փոխվարչապետին և Սոց.ապ. նախարարին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը` Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա: Նախագահի կողմից հրապարակված նամակը տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն էր: Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար` Հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը: Իսկ սա կայքի հղումն է https://www.1000plus.am/…/%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6…

Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու»։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հունիսի 16-ին հայտնել էր ․«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Ամողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի սրանք ամեն ինչ կողծում են։ Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։

Անհայտ կորածները թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»։

Возможно, это изображение (текст)Возможно, это изображение (текст) Возможно, это изображение (текст) Возможно, это изображение (текст) Возможно, это изображение (текст) Возможно, это изображение (текст) Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото.

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել