Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բանավեճի Հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17֊ին կայանալիք բանավեճում։
Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17֊ի բանավեճում։ Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։
Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մանակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։
Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտությունները կուսակցությունների մրցույթ է, հետեւաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդորում ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։