Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։
Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։
Առողջ եղեք։
Հարգանքով»: