Եթե աշակերտները անվճար տաք կերակուր ստանան, իրենց ստամոքսի մասին չեն մտածի․ Տիգրան Արզաքանցյան

«Ես բանակցությունների մասնակցելու մեծ ունակություն ունեմ, հաղթելու ու շահույթով դուրս գալու։ Մեր բոլոր արտադրողները, եթե Ռուսաստան ապրանք են ուղարկում, ռուբլով են վաճառում։ Ես մինչև հիմա վաճառում եմ եվրոյով, դոլարով։ Դոլար եմ ներկրում մեր երկիր։ Ես շատ ուրախ կլինեմ Լոռու մարզի ժողովրդի հետ համագործակցելու համար։ Մենք հաղթանակից հետո կուսումնասիրեն բիզնեսի ոլորտները, ինչով կարող ենք զարգացնել Լոռու և ՀՀ մյուս մարզերը»,-այս մասին դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ասել է մարզային Fortuna TV-ի եթերում։

Նա նշեց, որ շատ է մտածում նաև մանուկների, դպրոցականների և ուսանողների մասին։ Ըստ նրա՝ դպրոցականները պետք է ապահովվեն անվճար տաք կերակրով։

«Եթե աշակերտները անվճար տաք կերակուր ստանան, իրենց ստամոքսի մասին չեն մտածի։ Իրանք կսովորեն, լավ կրթություն կստանան»,-նշեց Արզաքնացյանը։

Ուսանողներին «մոտիվացնելու» համար առաջարկեց նրանց հետ շփվել, իմանալ, թե ինչ են ուզում ուսանողները։

«Եթե ուսանողը լավ ծրագիր ունի, բայց չունի միջոցներ, մեր բիզնեսմեններին կուզենամ համախմբել, օգնենք ապագա սերնդին, զարգացնենք իրենց նպատակը, որ էդ նպատակը չմնա որպես նպատակ»,-նշեց նա։

Այնուհեև Արզաքանցյանը խոսեց Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին, որը, ըստ նրա, հաջողության է հասել երիտասարդների միջոցով։

«Մեր երիտասարդները հրեաներից ոչ մի բանով պակաս չեն։ Միայն մենք պետք է իրանց ճանապարհը ցույց տանք․․․»,-նշեց նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել