Ազգային-Ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է Ազգային-Ժողովրդավարական բևեռի գործունեությունը պահել տեղեկութային պաշարման մեջ:
Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չի լուսաբանել Ազգային-Ժողովրդավարական բևեռի կողմից սույն թվականի հունիսի 11-ին Ազատության հրապարակում իրականացված հանրահավաքն ու դրան հաջորդած երթը, այլև երեք օր շարունակաբար առհասրակ չի անդրադարձել Ազգային-Ժողովրդավարական բևեռի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավին:
Այս հարցի վերաբերյալ հրավիրում ենք մամլո ասուլիս այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:30-ին, Երևանի հեռուստաաշտարակի մոտ:
Բանախոսը կլինի Ազգային-Ժողովրդավարական բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը»: