Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը անցյալ են։ Անցյալը հնարավոր չի շտկել, անցյալը հնրավարո չի փոխվել, հնարավոր չի պայքարել հանուն անցյալի, բայց ձեզանից շատերը այսօր դրանով են զբաղված։
Մենք կարող ենք ունենալ զարգացող և ուժեղ պետություն այն ժամանակ, երբ ընտրությունը կսկսենք կատարել հանուն վաղվա օրվա, երբ ընտրությունը կլինի ոչ թե չարյաց փոգրագույնների մեջ, ոչ թե վատի ու վատագույնների մեջ, այլ հանուն այն արժեքների, որոնք մենք ուզում ենք տեսնել վաղվա Հայաստանի հիմքում։
Մենք կարո՛ղ ենք ունենալ զարգացող և ուժեղ պետություն, ու դրա հիմքը մեր ձեռքով է դրվելու…
Մենք կարող ենք թռիչքով անցնել այն ճանապարհը, որն ուրիշ ազգերը ոտքով են անցել ու մեզ դրա համար ընդամենը երեք բան է պետք.