Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․
«Այսպիսի ցավալի իրավիճակում է գտնվում Շիկահողի ցորենի դաշտերի մեծ մասը, որը արդեն իսկ վերածվում է խոտհարքի։ Ցորենը աճել է տեղ- տեղ…
Պատճառը ուսումնասիրվում է և ամենայն հավանականությամբ եղել է վատ սերմացուն։
Հուսով ենք, որ սա անհետևանք չի մնա և համապատասխան լուծումներ կլինեն գյուղացիների համար»։