Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյանի հետ․ Անդրիաս Ղուկասյան

«Ազատ Հայրենիք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում 11.06-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։

Հարցեր ուղղվեցին կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը. – «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր։»

– «Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները  երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել