Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից որևէ լկտիություն որևէ տեղ. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հայտարարեց, որ բացառում է, թե իշխանության գալու դեպքում Հայաստանում կլինեն արտոնյալ անձինք։

«Դուք երբևիցե լսե՞լ եք իմ ընտանիքի անդամի կամ բարեկամի, հարազատի կողմից որևէ լկտիություն, որևէ տեղ»,- հարցրեց Քոչարյանը նույն քաղաքացուն, ինչին ի պատասխան վերջինս բացասական պատասխան տվեց՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ երկրորդ նախագահի ընտանիքի անդամները պարկեշտ են եղել, բայց այլ արտոնյալներ եղել են։

Քոչարյանը քաղաքացուն հարց ուղղեց, թե որ ժամանակաշրջանը նկատի ունի՝ 1998-2008-ը՝ իր նախագահության տարինե՞րը, թե՞ դրանից հետո։ Քաղաքացին պատասխանեց՝ այս վերջին տարիները։

«2008 թվականից հետո ես իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ բաներ կար, ինչի հետ համաձայն չէի, դրա համար ուղղակի շփումներ չէի ունենում։ Եվ հիմա ասում եմ՝ բացառվում է, որ մենք նման կարգի դրսևորումներ թույլ տանք, դա միանշանակ է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել