«Մենք ձեզ իրոք շատ երկար ենք սպասել, դուք մեր լույսն եք, դուք մեր հույսն եք». քաղաքացին՝ Քոչարյանին

«Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար, մենք լաչառ չենք միանշանակ, գոռգոռալ չենք սիրում, բայց մենք 24 ժամ աշխատելու ընդունակություն ունենք: Մի վատ բնավորություն ունենք՝ ուրիշներին էլ ենք աշխատեցնում: Ով չի ուզում աշխատի, հաստատ մեզ ձայն չի տա»,-այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Եղվարդում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ներկաներից մեկը խնդրանքով դիմեց Ռոբերտք Քոչարյանին:

«Ես ձեզ խնդրանք ունեմ, խնդրանքս այն է, որ Կարմիր Շուշկան ոչ մի պարագայում չհանձնվի թշնամուն, իմ հույսը միայն դուք եք, մենք ձեզ իրոք շատ երկար ենք սպասել, դուք մեր լույսն եք, դուք մեր հույսն եք: Ես հավատում եմ ձեզ, ինչպես ինքս ինձ եմ հավատում: Հաղթանակ եմ մաղթում ձեզ, մեզ բոլորիս»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել