Հայաստանի լրատվական դաշտն այսօր վերածվել է իսկական աղբանոցի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի լրատվական դաշտն այսօր վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին Դիլիջանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ էթիկայի կանոնները խախտելու համար պետք է գոյություն ունենան սահմանափակումներ։

«Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ կիլերի են նման, քան թե նման են լրագրողի», – ասաց նախկին լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել