Բոլորս հայտնվել ենք «Հազարան բմբուլ» հայտնի հեքիաթի հերոսի կարգավիճակում․ Փաշինյան

Արագածոտնի մարզի Օշական գյուղում, քարոզարշավի 2-րդ օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստեր կան, որ մարդկանց վարչական հարկադրանքով տանում են քարոզարշավի։

Նա նաև հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի լինելու։

«Հայաստանում չեն լինելու քաղաքացիական բախումներ, որովհետև հունիսի 20-ին հայ ժողովուրդը ցույց է տալու մի այնպիսի կամարտահայտություն, որի առաջ որևէ ուժ ի վիճակի չի լինելու կանգնել», – ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ բոլորս հայտնվել ենք «Հազարան բմբուլ» հայտնի հեքիաթի հերոսի կարգավիճակում։

«Երեխեք, կարդացե՞լ եք «Հազարան բմբուլը». այդ հեքիաթն ավարտվում է հետևյալ կերպ, երբ որ հերոսը բարձունքը հաղթահարում է, շատ կարևոր է, որ ինքն աղմուկ-աղաղակից չշեղվի ու հետ չնայի, որովհետև որ պահին հետ է նայում, քարանում է նույն պահին, այսօր մենք հաղթահարում ենք այդ բարձունքը», – ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել