Ես ձեզ վստահեցնում եմ, անգամ 3 տարվա բանակը կարող էր այդ պատերազմում հաղթել. Յուրի Խաչատուրով

«Հայաստան» դաշինքի Գորիսում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ ռազմական գործիչ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Կներեք, ես ռուսերեն կխոսեմ, վախում եմ, որ սխալներ անեմ հետո մեր հակառակորդները կծիծաղեն թերթերում»,-ասաց նա:

Յուրի Խաչատուրովն անդրադարձավ գործող իշխանությունների հայտարարություններին. «Վարչապետը խոսեց ինչ որ կոնֆետների մասին, բայց մենք բոլորս գիտենք իր թուլության մասին քաղցրի հանդեպ, ելակներ, կոնֆետներ, նա բանակի մասին խոսելիս դրանից ավել ոչինչ չի ասում: Ալենչիկն ասել է, որ չի լողացել ծառայության ժամանակ: Ես նրան պարզապես ցանկանում եմ ասել՝ նա երբեք չի մաքրվի, ինչքան էլ, որ լողանա: Ուրիշ ոչինչ բանակի մասին նրանք չեն կարող խոսել: Նրանք չգիտեն, որ  1994 թվականի պատերազմից հետո բանակում ընդհանրապես ոչինչ չի եղել»,-ասաց նա:

ՀԱՊԿ նախկին քարտուղարն ասաց, որ այս իշխանությունների խոսքով՝ պատերազմը հնարավորի չի եղել կանգնեցնել, այս պատերազմը վաղուց տանուլ տված է եղել. «Ճիշտ չէ դա ընկերնե՛ր, կոշտ սխալները հասցրեցին պարտության, ամենամեծ սխալը եղել է այն, որ ՀՀ զորքերը չեն եղել մարտական պատրաստվածության»:

Լելե Թեփեի գործողության մասին Խաչատուրովն ասաց, որ դա անպատրաստի է եղել և այնքան կոպիտ սխալներ են արվել, որոնք հասցրել են պարտության:

«Ես ձեզ վստահեցնում եմ, անգամ 3 տարվա բանակը կարող էր այդ պատերազմում հաղթել կամ գոնե կանգնեցնել պատերազմը շատ ավելի հեռու ՀՀ սահմաններից»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել