7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ լրագրողի հեռախոսը նրա ձեռքից խլելու դեպքին:
«Երեկ երեկոյան, երբ ես՝ իմ ընկերների հետ քաղաքի կենտրոնում էի, ոչ աշխատանքային ժամին և ոչ աշխատանքային պայմաններում, նկատում եմ, որ ինչ-որ կին ինձ և իմ ընկերներին հեռվից նկարում է, նկարելով մոտեցավ ինձ և իմ ընկերներին, դա հաճելի չէր իմ շրջապատին: Ես նրան ասացի՝ խնդրում եմ ինձ մի նկարեք, ես աշխատանքային ժամին չեմ, գործի տեղը չեմ: Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը և ասել եմ՝ խնդրում եմ ձեզ այսպես մի պահեք»:
Պատգամավոևի խոսքով՝ նա հեռախոսը տվել է իր գործընկերոջը, որպեսզի վերադարձնի լրագրողին: