ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին ծառայություն

Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունը ծառայության է հրավիրում.
«Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում, ինչպես նաև պետական պահպանության վարչությունում, կրտսեր խմբի պաշտոններում ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:
Ցանկացողները, մանրամասն տեղեկությունների համար, կարող են դիմել Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047) 94 – 61 – 02»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել