է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում։
Փակ դահլիճներում խրոխտ ելույթներով հանդես եկող մեկը, հայտարարել է, թե «Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է»:
Միջանցքի մասին այսօր խոսում է մեկը, ով ժամանակին ցանկանում էր մի ամբողջ Մեղրի տալ Ադրբեջանին: Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդկանց շնորհիվ՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, ովքեր խափանեցին այդ ծրագիրը, և դրա դիմաց վճարեցին իրենց կյանքի գնով։
Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվելու էին Հայաստանի Հանրապետությանը, Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում էր Ադրբեջանի Հանրապետությանը։
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը պետք է իրականացներ իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։
60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։
ՀԳ. Ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բազմիցս շեշտել, Մեղրիի փոխանակման թեման քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին, իսկ ներկայիս կառավարությունը երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չի քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր»։