Անգամ, եթե այդ աճյունները ադրբեջանցի զինծառայողներն են՝ տեղի ունեցածն անթույլատրելի է. Վահագն Ալեքսանյան

«Ինձ ևս բավականին սարսափեցրել և ընկճել է տեսարանը, կապված զինծառայողների աճյունների հետ և ես նույնպես գտնում եմ, որ բոլոր պատասխանատուները պետք է կրեն պատասխանատվություն: Շատ լավ է, որ կա նաև հարուցված քրեական գործ, և այդ ամենը կարժանանա նաև իրավական գնահատականի: Անգամ, եթե այդ աճյունները ադրբեջանցի զինծառայողներն են` ցանկացած պարագայում տեղի ունեցածն անթույլատրելի է մարդկային տեսանկույնից»,-այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր փորձում են քաղաքական կապիտալ կառուցել տեղի ունեցածի վրա և դա համարում է անբարոյականության անթույլատրելի աստիճան:

«Էլ չեմ խոսում նրա մասին, որ այստեղ տիկին Գրիգորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի առաջին կինը, եթե չգիտեք, խոսում է բարոյականությունից և պատասխանատվությունից: Նրա քաղաքական ուժի ղեկավարի օրոք, հենց այս դահլիճում տեղի է ունեցել Սպարապետի սպանությունը»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել