Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, որտեղ ասել է․

«Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է։ Թշնամին մեր երկրում է։ Ես անհարմար եմ զգում։ Այո, ուրիշները, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտինգներ է անում։ Էս ընթացքում ինչ ասես արել է։ Քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։ Մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք։ Էս օկուպացված երկրու՞մ։ Եթե պնդում եք, որ պիտի անենք, մենք էլ կսկսենք անել, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ամոթ։ Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ։ Իսկ այդ սատանաներն այստեղ- այնտեղ քարոզչություն են անում։ Անենք, մենք էլ անենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չի։ Իմ երեսը չի բռնի՝ ես գնամ, սուտ բան ասեմ։ Վանեցյանի երեսը չի բռնի՝ գնա սուտ բան ասի։ Իսկ ինքը չի սատկում, ասում է՝ հպարտ եմ, հպարտ, որ պարտվել եմ և կարող եմ բաց աչքով նայել ձեզ։ Մարդկանց ինչի՞ տեղ է դրել։ Այո, մենք ուզում ենք ընտրություններում շատ ձայներ տանել, բայց, չգիտեմ, էդ կապիկությունների ժամանակը անցել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել