«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը նախատեսում է հանրության լայն շրջանակների հետ քննարկում իրականացնել իր նախընտրական ծրագրի շուրջ, որը հետագայում հավակնում է դառնալ կառավարության գործունեության ծրագիր:
Մենք բաց ենք և սիրով սպասում ենք ձեր առաջարկություններին ՝ բոլոր ոլորտներում, որոնք կքննարկվեն և հնարավորինս հաշվի կառնվեն:
Այս նպատակով , «Հայաստան» դաշինքում ձևավորվում է աշխատանքային խումբ, որը հավաքագրելու է բոլոր առաջարկները և անհրաժեշտության դեպքում կապ է հաստատելու հեղինակների հետ՝ կազմակերպելով քննարկումներ: Աշխատանքային խումբը համակարգելու են Արփինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը:
Համակարգողները պարբերաբար կտեղեկացնեն հանրությանը առաջարկությունների ստացման ընթացքի և բովանդակության մասին»: