Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 24-ի ԲԴԽ-33-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմինե ՍԱՖԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: