Միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

Սիրելի գործընկերներ,

«Երեկ ներկայացվեց «Հայաստան» դաշինքի ծրագրը: Մենք գտնում ենք, որ Ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում։ Ինչպես նշել ենք` միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները։ Մենք ակնկալում ենք յուրաքանչյուրիդ գաղափարները, տեսլականը, առաջարկությունները և նկատառումները, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։Դրանք կարող եք ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական և տարածքային շտաբեր: Կարող եք նաև ուղարկել էլեկտրոնային եղանակով` [email protected] հասցեով: Բոլոր առաջարկները մանրամասն և պատշաճ քննարկման առարկա կդարձվեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել