Վերին Շորժայից հարավ-արևմուտք ընկած Շողերավանը, կամ նույն Վարդենիսի ամառանոցը չի հայտնվել թշնամու ձեռքում․ Տարոն Հովհաննիսյան

Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սովորաբար ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է մի տեղից մի բան տանելիս կրեդիտ տալը։ Բայց կարծես ոչ բոլորն են դա ընդունում։ @KarabakhRecords ից կամ Օրբելիից քարտեզները տանելիս խնդրում եմ պարտադիր հղումը տալ։ Այդ քարտեզները պատրաստելու վրա մի քանի մարդ մի քանի օր թե՛ տեղերում շատ տաժանակիր աշխատանք է արել, թե՛ արդեն քարտեզները գծելիս։ Բացի այդ՝ չսխալվելու համար ցանկալի է քարտեզ սարքողներից հավելյալ ճշտել։

Քարտեզը սխալ կարդալու արդյունքում կարող են այլ բաներ ստացվել։ Վերին Շորժայից հարավ-արեւմուտք ընկած Շողերավանը, կամ նույն Վարդենիսի ամառանոցը չի հայտնվել թշնամու ձեռքում։ Քարտեզում նշված են դրան հարակից որոշ բարձունքներ, բայց ոչ բուն Շողերավանը։ Այն մեր վերահսկողության տակ է։ Հարակից բարձունքնեըին էլ դիմացը մերոնք են։ Քարտեզը մետրերի ճշտությամբ է, ու թշնամին ճիշտ այնտեղ է, որտեղ նշված է, ու դրանից մետրեր դիմացը արդեն մերոնք են։

Շողերավանի մեջ թշնամու որևէ դիրք նշված չէ։ Էլի եմ ասում, նման խնդիրներից խուսափելու համար կապվեք քարտեզները սարքողների, այդ դեպքում իմ կամ Վլադի հետ ու ճշտեք, որ չսխալվեք։ Եթե կարդալիս լավ չեք հասկանում։ Ու ակտիվ հղում տվեք բարի եղեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել