Պետք է արգելենք այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք քայքայում են մեր ազգային ինքնությունը․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը այսօր Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Այս տարիների ընթացքում արդարադատությունը դարձել է հաշվեհարդարի գործիքակազմ։ Այ, սա մենք չպետք է թույլ տանք, իսկապես, սա չպետք է թույլ տանք։ Բայց սա չի նշանակում, որ երկրում չպիտի լինի արդարադատություն։ Այս իշխանությունը մի մեծ ուսապարկ քրեական գործեր ունի առերևույթ կատարած։ Բայց կրկնեմ, պետք է ամբողջ դատաիրավական համակարգը դրանով զբաղվի և մենք չմտնենք նույն ցիկլի մեջ, ինչով անցնում էինք այս երեք տարին։ Ես իմ կաշվի վրա զգացել եմ՝ ինչ է նշանակում, երբ դու մենակ պայքարում ես պետական համակարգի դեմ, որը ոչ թե օրենքով է առաջնորդվում, այլ մեկ մարդու ճնշումների տակ, համար մեկ պաշտոնյայի ճնշումների ազդեցության տակ է գործում։ Դժվար բան է, դիմացել ենք, բայց չեմ ցանկանում, որ նման ցիկլի մեջ մենք ևս մեկ անգամ մտնենք։ Մարդիկ կատարված հանցագործությունների համար պետք է պատժվեն, բայց, կրկնում եմ, դա պետք է լինի իրական արդատադատություն։

Կան նաև դրսից ֆինանսավորվող բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք քաղաքականության մեջ չեն մտնում, ազգային արժեքների տիրույթ ևս չեն մտնում։ Եվ այստեղ, այո, պետք է շատ հստակ չափորոշիչներ լինեն, թե ինչ չի կարելի անել։ Եվ շատ խիստ պետք է սահմանափակենք կամ արգելենք, դադարեցնենք, կասեցնենք, ինչ բառ ուզում եք կիրառեք, այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք քայքայում են մեր ազգային ինքնությունը։ Ուղղակի անթույլատրելի է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել