Մեր համակիրը տվել է ՔՈ կուսակցության անունը, ինչին պատասխանել են, որ այդպիսի կուսակցություն չի մասնակցում ընտրություններին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր՝ 2021 թվ․ մայիսի 30-ին, Աշտարակ քաղաքում իրականցվել են դեմ առ դեմ հարցումներ բնակիչների հետ։ Մեր համակիրներից առնվազն մեկին հարցրել են՝ ո՞ւմ են ընտրելու առաջիկա ընտրություններում։ Համակիրը, բնականաբար, տվել է ՔՈ /Քաղաքացու որոշում/ կուսակցության անունը, ինչին պատասխանել են, որ այդպիսի կուսակցություն չի մասնակցում ընտրություններին և, ավելին, այդպիսի կուսակցություն ընդհանրապես չկա։

2021 թ․ մայիսի 5-ին ՀՀ-ում հեռարձակվող ամենադիտվող լրատվական կայքերից մեկի հարցախույզի ժամանակ մեր համակիրներից երկուսը նշել են, որ միանշանակ ընտրելու են ՔՈ կուսակցությանը։ Հարցախույզի մասին տեսնյութում այդ պատասխանները չկային։ Տեսանյութից տպավորություն էր, որ բոլորն ընտրելու են կառավարող ուժին կամ ոչ ոքի չեն ընտրելու։ Մեր համակիրը զանգել էր լրատվական կայք, որտեղ կարծիքների տեղ չգտնելը բացատրել էին տեխնիկական խնդրով։

Հեռախոսային հարցումների ժամանակ արձանագրվել են բազմաթիվ նման դեպքեր, երբ մեր համակիրները կամ կուսակցության անդամները հատուկ հարցրել են, թե որտեղ կարող են ծանոթանալ արդյունքներին, որտեղ ՔՈ կուսակցության անունը ոչ մի կերպ չի արձանագրվել։

Այ, այսպես էլ ձևավորվում է «հանրային կարծիք» կամ դրանցում մեր ունեցած 0,2-0,5% վարկանիշը։ Էլ չեմ խոսում համացանցային տարատեսակ «հարցումների» մասին։ Եվ այսպես է, որ համոզմունք են ձևավորում, թե քաղաքականությունը պոռնկություն է և որ միայն իրենք կարող են զբաղվել դրանով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել