Ասացի՝ ձեր տառապանքը, ձեր ցավը մի հոգու համար է, իմ տառապանքը՝ 4000 հոգու․ Նիկոլ Փաշինյանը՝ դժվար պահերի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 28-ին, տարբեր վարչական շրջաններում հանդիպումներ է ունենում իր համակիրների հետ։

Քանաքեռ-Զեյթունում, իր համակիրների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը նորից շեշտեց, որ Հայաստանում ապագա կա։

«Ես հույս ունեմ, որ մենք այս ամեն ինչի մեջով անցնում ենք, այս տառապանքները կրում ենք այդ ապագան ապահովելու և երաշխավորելու համար։ Մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ՝ այս պայթյունը պիտի ինչ-որ մի ժամանակ լիներ, ես չգիտեմ, սա պատիժ է, թե օրհնություն է, ու օրհնություն այն առումով, որ այդ ատառապանքը բերի ինչ-որ մի կարևոր արդյունքի, որ դա մեզ է բաժին հասել։

Չպիտի մենք թաքցնեք։ Շատ դժվար է եղել։ Ոչ մեկ չի կարող ասել, որ իր համար այս ընթացքում ավելի դժվար է եղել, քան մեր համար է դժվար եղել։ Մեկ-մեկ, երբ զոհվածների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպում եմ, մեկ-մեկ բորբոքվում են, ասում են՝ դուք ինչ գիտեք, դուք մեր ցավը չեք զգա, ես լուռ, խոնհարհ տանում եմ, բայց մի անգամ շատ թեժ խոսակցությւոն գնաց, ինձ թույլ տվեցի, ասացի՝ բայց ի՞նչ գիտեք։ Ասացի՝ հազար անգամ ներողություն եմ խնդրում, ձեր տառապանքը, ձեր ցավը մի հոգու համար է, իմ տառապանքը՝ 4000 հոգու համար է ու դրա մեջ բացարձակապես չափազանցություն չկա, որովհետև ամեն ընտանիք կորցրել է մի որդի, ընտանիքներ կան երկուսն են կորցրել, բայց այս ընթացքում ես ապրել ու շարունակում եմ ապրել էն զգացողությամբ, որ ես 4000 որդի եմ կորցրել ու դրա մեջ բացարձ չափազանցություն չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել