Շատ տխուր օրեր են մեզ սպասվում, եթե ոչ ավելի վատ․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասաց․

«Երեք տարբերակ կա այս ընտորւթյուններից հետո․ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտն է հաղթում կամ որևէ մեկը, որը քիչ հավանական է։ Ավելի վատ տարբերակն է, որ ոչ ոք մեծամասնություն չի ունենալու։ Փորձում են անգամ պառլամենտ անցնելուց հետո ինչ-որ դաշինքներ ձևավորել, բայց այդպիսի դաշինքները շատ թույլ են լինում։ Կես տարին մեկ, մեկ տարին մեկ կարող է կառավարություն փոխվել։ Երկրորդ էլ, երրորդ էլ, չորրորդ փուլ էլ կարող է լինի, չկարողանան կառավորություն ձևավորել։ Շատ տխուր օրեր են սպասվում մեզ, եթե ոչ ավելի վատ»,- նշեց նա։

Հարցազրույցի ավարտին Լևոն Տեր-Պետրոսյանը բարևներ փոխանցեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ իմանալով, որ շուտով վերջիններս էլ են հյուրընկալվելու հարցազրույցի։ Նա նշեց, որ նրանց միջև մարդկային հարաբերությունները պահպանվում են․

«Ես հիվանդացա, Ռոբերտը զանգեց, առողջությանս մասին հետաքրքրվեց, ինքն էր հիվանդացել, ես էի զանգահարել։ Մարդկային հարաբերությունները պահպանվում են»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել