ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, ԱԳՆ տեղակալները և մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
Իրավաբան․net-ը մայիսի 20-ին կապ էր հաստատել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է ներկայացրել։ Նա նշել էր, որ դեռևս չի մեկնաբանում։