Վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ -ին՝ նրա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դատելով, պետք է վերականգնել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնում է․

«ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ կազմակերպության անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի։ Այդ երկրների միջև կան և՛ ավելի խորը տնտեսական կապեր, և՛ ղեկավարների անձնական հարաբերություններն են ավելի լավ։ Նման բան չի եղել, բայց վերջին երեք տարվա ընթացքում սա արդեն փաստ է։ Հիմա ինչպե՞ս եք ՀԱՊԿ-ից սպասում կտրուկ արձագանք, երբ նման վիճակ է ստեղծվել։

Համոզված չեմ, որ Ռուսաստանը միայնակ կարող է ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին պարտադրել մեր հարցով այս կամ այն քայլն անել։ Այնտեղ մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Կառաջարկեի ՀԱՊԿ-ի հետ կապված, բացի հայտարարություններից, ուղղակի այս իրավիճակում այլ հույսեր չկապել։ Սա չի նշանակում, որ այդ կազմակերպությունը լավը չէ կամ պետք չէ նրա հետ աշխատել։ Սա նշանակում է, որ այն վնասը, որ հասցրել են ՀԱՊԿ -ին՝ նրա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին դատելով, պետք է վերականգնել և կարգավորել մեր հարաբերությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել