ԿԸՀ-ն ընտրողներին հորդորում է ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է․

«Հարգելի ընտրող,

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև ս․թ․ հունիսի 10-ը»,- ասված է հայտարարության մեջ։

ԿԸՀ համացանցային կայքն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել