«Ներկայումս, ամբողջ ճակատով, մեր տարածաշրջանում հակառակորդի թիվը չի գերազանցում հազարը, այդ քանակի զինծառայողները մեր տարածքում որևէ լուրջ գործողություն չեն կարող իրականացնել»,-այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման է տվել, նա ասաց, որ ռազմական ղեկավարությունն է կրակել-չկրակելու հրաման տալիս: Եթե իրենք զգան, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել և նկատեն, որ կակառակորդը փորձում է ինչ որ գործողություններ կատարել կկիրառեն ուժ ու կոչնչացնեն թշնամու ուժերին:
«Եթե հակառակորդը փորձի իր ուժերը մեզնից հեռացնել՝ նախանշան է, որ պատրաստվում է ուժ կիրառել և մենք առաջինը ուժ կկիրառենք»,-նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:
Հարցին, որ արդեն մի քանի ժամ է անցել, իսկ հակառակորդը չի կատարել հայկական կողմի պահանջը՝ այն է վերադարձնել գերեվարված անձանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ հակառակորդը կատարել է այլ պայմաններ: Ասել են, որ պատրաստ են հետ գնալ մեր դիրքերից, սակայն հայկական կողմը չի համաձայնել, քանի որ այս պահին առաջին և գլխավոր պայմանը գերիների վերադարձն է:
«Զինծառայողը զենքի մեջքին ձեռնամարտի է բռնվում, ես 27 տարվա մեջ նման իրավիճակի չեմ հանդիպել»,-ասաց Էդվարդ Ասրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում