Կարող ենք գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, ռազմական բախում կստեղծվի․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Կա հնարավորություն, ցանկացած պայմաններում, հակառակորդին գերեվարելու․ նրա 1-2, տասնյակ, 20, 50 զինծառայողների։

Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

«Նման ձևով գործելու դեպքում, մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, ովքեր գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում և նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ․ այսինքն 10-ը մենք գերեվարենք, 11-ը՝ հակառակորդը, կամ 20-ը մենք գերեվարենք, 15-ը՝ հակառակորդը։

Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանով մեր դրության վերականգնման ճանապարհով՝ մենք ունենք երկու ուղի՝ առաջինը․ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, և նրանց ետ շպրտել։ Եվ ունենք երկրորդ ճանապարհ՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջելու։ Իսկ զինծառայողների գերեվարել այս կողմից, այն կողմից՝ դա նույնպես ռազմական ուղի է, ճանապարհ է, որը լուծման չի բերի։ Կարող ենք գնալ այդ ճանապարհով, գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կկատարենք մենք ու կստեղծվի երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում։ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տեսակետները, բոլոր տարբերակները քննարկվում են, և մենք կկայացնենք համապատասխան որոշում, որը ես այս ամբիոնից հրապարակել չեմ կարող»,-ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել