Մեր զինվորները գերեվարվել են, առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում․ ԳՇ պետի տեղակալ

Հայկական կողմի նշված առաջին ժամկետն արդեն հատել է․ այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ խոսելով ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձման պահանջի մասին։

«Մենք սկզբի ժամանակահատվածում տվել էինք 1 ժամ, 1 ժամ անցնելուց հետո մեր հետ անմիջապես կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իսկ իմ համահունչ գլխավոր վարչությությունում անց է կացվում խորհրդակցություն և քննարկվում է մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը։ Դրա համար՝ այդ մեկ ժամն անցնելու հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր պայմանները, որոնք մենք ներկայացրել ենք մեր զինծառայողների վերադարձման պայմանով՝ չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որը ես ներկայացնել չեմ կարող»։

Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձում են սադրիչ գործողություններ կատարել մի քանի ուղղություններով։

Լարվածություն կա Սյունիքի մարզում՝ Վերիշեն գյուղի ուղղությամբ, գիշերվա ընթացքում իրավիճակը լարվել է նաև Գեղարքունիքի մարզում՝ Կութի ուղղությամբ։ Այն իր գագաթնակետին է հասել առավոտյան ժամը 5-ի դրությամբ, քանի որ թշնամին փորձել է իր դիրքը բարելավվել։

«Հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքում հետախուզել է մեր դիրքերը և գերեվարել 6 զինծառայող»,-նշեց Ասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել