Թուրքերը մտել են մեր հող, մեր չոբանին լարում են․ Կութի բնակիչները Փաշինյանին ցույց տվեցին թշնամու դիրքերը

Կառավարության նիստից հետո այսօր՝ մայիսի 27-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ, որտեղ մայիսի 12-ից՝ հենց Հայաստանի սահմանից այս կողմ, իր դիրքերն է բարելավում ադրբեջանական զինուժը։

Բնակիչները Փաշինյանի հետ զրույցում իրենց մտահոգությունն ու անհանգստությունը հայտնեցին։

«Թուրքերը եկել ենք ու մեր արոտավայրից մեր նախիրները պահող չոբանին լարել, ասել՝ թող, փախի ստեղից։ Մտել են մեր հողերը, մեր նախրապահին էլ․․․ հիմա գյուղն ապրում ա հիմնականում անասնապահությամբ, գյուղը գտնվում ա շատ դաժան վիճակում»,-նշեց գյուղացիներից մեկը։

Նրանք Նիկոլ Փաշինյանին ցույց տվեցին, թե որ տարածքների դաշտերն են շահագործելիս եղել ու որտեղ է դիրքավորվել թշնամին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել