Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է: Լուրը տարածել է WarGonzo նախագիծը: Իրավաբան.net-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վալեր Օրդյանի հետ: Վերջինս լուրը հերքեց:
«Մենք նման տեղեկատվություն չունենք: Այս պահին սահմանային իրավիճակը խաղաղ է»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։