Սև լճի տարածքում մոտ 100 ադրբեջանցի զինծառայող կա. Սյունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին

«Եկել են սահմանը խախտել են պետական ու նստած են իրենց նշած տեղերում»,-այս մասին ասյօր՝ մայիսի 27-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ 4 պոստ են կառուցել, 4-ն էլ հայկական կողմը. «Ամեն կողմը թող լինի 20-25 զինծառայող, Սև լճի հատվածում մոտ 100 հոգի կլինեն»-նշեց նա:

Մարզպետն ասաց, որ Սյունիքում կրակոցներ չեն եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:

Մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասպանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել»։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ․ «ՀԱՊԿ երկրները, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի։ Աշխատանքյաին մակարդակում էդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Ես ուզում եմ, որ այս հարցերում հստակցություն մտցվի»։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին,եթե ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները չբավարարեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել